Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիա չվերթները

Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել պանդեմիայով պայմանավորված` դադարեցնել Թուրքիայի հետ չվերթները:

Հաղորդում են ռուսական աղբյուրները: Սահմանափակումը 1,5 ամսով է:

Նշվում է, որ չվերթների դադարեցումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի զբոսաշրջային շուկայի վրա, որը շատ դեպքերում ՌԴ-ից է կախված:

Ավելի վաղ` ռուսական  «РИА Новости»-ն հաղորդել էր, որ այս պահին Թուրքիայում 25-30 հազար ռուս է հանգստանում: Նրանց տարհանում չեն ծրագրում, խոսվում է ՌԴ քաղաքացիների` պլանավորված վերադարձի մասին:

Թուրքիայում աճում են COVID-19-ով վարակի թվերը:  Ըստ Ռուսաստանի սպառողների վերահսկողության ծառայության ղեկավար Աննա Պոպովայի`  հենց Թուրքիայից է ՌԴ տարածք փոխանցվել  SARS-CoV-2-ի` ամենաշատ թվով շտամերը: