Ռուսաստանից Վրաստան մուտք գործողների հարցը քննարկել են նախագահն ու ՆԳ նախարարը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Վախթանգ Գոմելաուրիի հետ։

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են այսօր երկրի առջև ծառացած մարտահրավերները։

«Նախագահը ողջունել է ՆԳՆ-ի կողմից Ռուսաստանից Վրաստան քաղաքացիների մուտքի վերաբերյալ տեղեկատվության տարածումը։

Հանդիպման ընթացքում նախագահը ամբողջական տեղեկատվություն է ստացել խնդրի մասին` ընդգծելով, որ հանրության համար ևս կարևոր է այդ մասին համապարփակ տեղեկատվություն ստանալը։ Իշխանությունները, սակայն, պետք է կիրառեն բոլոր մեխանիզմները, որպեսզի հասարակության մեջ այլևս չլինեն հարցադրումներ, և զգացվի, որ ռիսկերը հաշվի են առնվում և բոլորը լծակներն օգտագործվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ երեկ ՆԳՆ-ը վիճակագրություն է հրապարակել վրաց-ռուսական սահմանին Ռուսաստանից Վրաստան մուտք գործող անձանց թվի վերաբերյալ։

ՌԴ քաղաքացիների մուտքը Վրաստան ավելացել է, ելքը՝ նվազել. ՆԳՆ