Ռուսաստանից Վրաստան ներմուծումն աճել է

Այս տարվա առաջին 5 ամիսներին Ռուսաստանից Վրաստան ներմուծումն աճել է 159 մլն 727 հազար 800 դոլարով։ Փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Մասնավորապես, Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստանից ներմուծումը կազմել է 553 մլն 931 հազար 800 դոլար, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 394 մլն 204 հազար դոլար։

Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանը Ռուսաստանից ամենաշատը գնել է նավթ և նավթամթերք, որի ներմուծման արժեքը կազմել է 124 մլն 281 հազար 400 դոլար:

Ըստ Geostat-ի՝ նավթամթերքին հաջորդում են նավթային գազերը և այլ գազային ածխաջրածինները՝ 38 մլն 922 հազար 300 դոլար արժողությամբ: Երրորդ տեղում են քարածխից, լիգնիտից կամ տորֆից պատրաստված կոքսը և կիսակոքսը` 22 մլն 772 հազար 300 դոլար արժողությամբ:

Չորրորդ տեղում ցորենի կամ ցորենի ալյուրն է՝ 22 մլն 446 հազար դոլար արժողությամբ, որին հաջորդում է մարգարինը՝ 22 մլն 344 հազար 600 դոլար արժողությամբ:

Կարդացեք նաև՝

Ցորենի ներկրումը նվազել է. ՌԴ-ն հիմնական մատակարարն է

Արտահանումն աճել է 43 տոկոսով

ՀՆԱ-ի աճը կազմել է մոտ 15 տոկոս