Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույց է անցկացվել

Երեկ երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունեցել վրացի և ուկրաինացի ակտիվիստների և փախստականների կազմակերպած ցույցը։ Մի քանի հարյուր մարդ շտապել էր Ռուսթավելի պողոտա՝ իր վրդովմունքն արտահայտելու Ուկրաինայի վրա ռուսական բանակի ձեռնարկած զանգվածային հրթիռային հարձակումների կապակցությամբ։

Ակցիայի մասնակիցները խորհրդարան էին տարել «Ռուսաստանն ահաբեկչական պետություն է» մակագրությամբ պաստառներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ի առավոտից ռմբակոծվել են Ուկրաինայի 15 շրջաններ։ Ռուսաստանը ռմբակոծել է նաև Կիևը, Զապորոժիեն ու Սլավյանսկը։