Սա քաղաքական որոշում է․ Կոբախիձեն ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին

«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակը կախված է «արդար որոշումից»։ Նրա խոսքով՝ դա քաղաքական որոշում է, և շանսերը 50-50 են։

«Մինչև հունիսի վերջը բոլոր հանձնարարականները հստակորեն կիրականացվեն, հետևաբար, եթե լինի արդարացի գնահատական, ապա այդ գնահատականը դրական կլինի մեր երկրի համար։ Մեր ակնկալիքը լավատեսական է, թեև սա քաղաքական որոշում է, և շանսերը 50-50 են»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։