Սաակաշվիլիի հետ տեսակցությունները կլինեն ամիսը մեկ անգամ

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ նրա տեսակցության իրավունքը սահմանափակվել է, և ընտանիքի անդամներին թույլ կտան իրեն տեսակցել ամիսը միայն մեկ անգամ։ 

Ըստ Սաակաշվիլիի՝ սա ուկրաինական դատախազության կողմից Սաակաշվիին տուժող ճանաչելուց հետո՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կողմից իրավիճակը սրելու փորձ է։

«Եվ ահա, կիրակի օրը ռեժիմի մի նյարդայնացած աշխատակից ներս մտավ ու ինձ հայտնեց, որ ընտանիքի անդամների հետ տեսակցությունները, որոնք սահմանվում են ապակու ետևի 1 ժամանոց հեռախոսազանգով, լինելու են ոչ թե շաբաթը մեկ, այլ ընդամենը ամիսը մեկ անգամ։ Ինչ անհեթեթության հետ գործ ունենք։ Ես ոչ միայն երբևէ չեմ հանդիպել նման մարդկանց, այլ նույնիսկ չեմ լսել նման չարիքի գոյության մասին», — գրել է Սաակաշվիլին։