Սաակաշվիլիին այսօր մեղադրանք կառաջադրվի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այսօր մեղադրանք կառաջադրվի՝ սահմանի ապօրինի հատման փաստի կապակցությամբ:

Դատապարտյալ Սաակաշվիլիին պաշտոնապես կծանոթանա մեղադրանքին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկում:

Հոկտեմբերի 1-ին ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Սաակաշվիլիի կողմից` սահմանի անօրինական հատման վերաբերյալ: Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344 -րդ հոդվածի հատկանիշներով:

Վրաստանի նախկին նախագահ ը ձերբակալվել է հոկտեմբերի 1 –ին` Թբիլիսիում:

ՆԳՆ-ն հրապարակել է Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը. տեսանյութ

Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել. Օմբուդսմեն