Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցեր կանցկացվեն բոլոր խոշոր քաղաքներում. ՄԱՇ անդամ

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամ Լևան Բեժաշվիլին հայտարարել է, որ առաջիկայում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով հանրահավաքներ կանցկացվեն երկրի մեծ քաղաքներում, իսկ կուսակցության գործողությունների ծրագիրը կհրապարակվի շուտով: 

Բեժաշվիլին նշել է, որ իրենց ծրագրի հիմնական մասերից մեկը կլինի Սաակաշվիլիի ազատ արձակումը, և նրանք կշարունակեն ​​ճնշում գործադրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային գործընկերների միջոցով: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի կենտրոնական Ազատության հրապարակում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր