Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ներկայումս բանտում է, Հայաստանում տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարար և ընդդիմադիր գործիչ Սամվել Կարապետյանին անվանել է «հայ Իվանիշվիլի»։
«Սամվել Կարապետյանը հայ Բիձինա Իվանիշվիլին է», — մայիսի 28-ին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից մեկուկես շաբաթ առաջ, անգլերեն գրել է Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքում։
«Կարծում եմ՝ հայերը գիտեն, թե ինչ բերեց Իվանիշվիլին Վրաստան՝ կոռուպցիայի, հանցագործության, ազգային հարստության թալանի, զանգվածային քաղաքական բռնաճնշումների, սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումների, միջազգային մեկուսացման և Մոսկվայի ստրկության վրա հիմնված բռնապետություն», — գրել է Սաակաշվիլին։