Սահմանադրական դատարանն ավարտել է նախագահի պաշտոնանկության գործի վերանայումը

Վրաստանի Սահմանադրական դատարանն ավարտել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության գործի վերանայումը:

Սահմանադրական դատարանը քննում էր՝ արդյո՞ք նախագահը խախտել է Վրաստանի Սահմանադրությունը, երբ արտասահմանյան այցեր է կատարել առանց Վրաստանի կառավարության համաձայնության։ Դատարանը Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում իր կարծիքը կներկայացնի խորհրդարանին: Այս պահին դատարանի որոշման մասին այլ տեղեկություն հայտնի չէ:

Ի դեպ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան՝ ընդդեմ նախագահի: Նրանք նախագահի դեմ պաշտոնանկության ընթացակարգ են սկսել։ Նախագահի բացատրությունն այն է, որ արտերկիր է այցելել՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում աջակցություն ստանալու համար։

Հարկ է նշել, որ, եթե ​​անգամ Սահմանադրական դատարանը նախագահի կողմից Սահմանադրության խախտում որոշի, ապա պաշտոնանկության վերջնական որոշում պետք է կկայացնի խորհրդարանը: Խորհրդարանում նախագահին վերջնական պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցությունը։ «Վրացական երազանքն» ու նրա դաշնակիցներն այս փուլում խորհրդարանում 100 մանդատ չունեն։