Սահմանադրական փոփոխությունների համար ընդդիմության ձայներն են անհրաժեշտ. Թալակվաձե

«2020 թվականին համամասնական ընտրությունների անցկացումը զրոյական շեմով «Վրացական երազանքի» կողմից ճիշտ և ժողովրդավարական քայլ էր, դրանով կատարում ենք հանրության պահանջը», — այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն:

Նա ընդգծել է նաև այս գործընթացում ընդդիմության մասնակցության կարևորությունը:

«Ողջունում եմ ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունն այս գործընթացում, հանրությանը ուզում եմ տեղեկացնել, որ ընդդիմադիր ուժերի աջակցությունն անհրաժեշտ կլինի որոշում կայացնելիս, սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու հարցում», — հայտարարել է Թալակվաձեն:

Հիշեցնենք, որ իշխող կուսակցությունը չի կարող միայնակ սահմանադրությունում փոփոխություններ կատարել, քանի որ ավելի վաղ կուսակցության շարքերը լքած պատգամավորների պատճառով «Վրացական երազանքը» կորցրեց սահմանադրական մեծամասնությունը: Սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ է 113 ձայն, իսկ իշխող կուսակցության կազմում այս պահին 106 պատգամավոր է: