Սահմանափակումներ, որոնք Վրաստանում դեռ կմնան ուժի մեջ

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` փետրվարի 8-ից և 15-ից երկրում մի շարք սահմանափակումներ կվերացվեն:

Փետրվարի 8-ից Թբիլիսիում, Քութաիսիում և Ռուսթավիում, հետևաբար ամբողջ երկրում կվերականգնվի հասարարակական տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև փետրվարի 8-ից կաշխատեն բաց և փակ շուկաները:

Փետրվարի 15-ից երկրի ամբողջ տարածքով դասապրոցեսը կիրականացվի դասասենյակներում, ինչպես նաև ռեստորաններին ու սննդի կետերին հնարավորություն կտրվի բաց տարածքներում սպասարկել հաճախորդներին:

Սահմանափակումները ուժի մեջ կմնան շաբաթ և կիրակի օրերին:

Չնայած վերոնշյալ սահմանափակումների վերացմանը` Վրաստանում մի շարք արգելքներ դեռ կմնան ուժի մեջ: Մասնավորապես երկրում կարգելվի՝

  • Ժամը 21:00-05:00-ին տեղաշարժը,
  • Միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը,
  • Լեռնադահուկային հանգստավայրերի և հյուրանոցների աշխատանքը,
  • Մասնավոր և պետական մանկապարտեզների աշխատանքը,
  • Ուսումնական պրոցեսը դեռ չի վերականգնվի ուսումնարաններում և ԲՈՒՀ-երում: