Սամցխե Ջավախքը՝ կորոնավիրուսից ազատ կանաչ գոտի

«Ռեզոնանս» վրացական պարբերականը հոդված է հրապարակել «Վրաստանի երեք ամենաանվտանգ շրջանները, որտեղ կորոնավիրուս չի հաստատվել» վերտառությամբ: Երեք շրջաններից մեկը Սամցխե Ջավախքն է:

«Վրաստանում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Թբիլիսիում: Թբիլիսիից հետո ծանր իրավիճակ է Քվեմո Քարթլիում, Իմերեթիում և Ռաճա-Լեչխումի Քվեմո Սվանեթիում: Վրաստանի երեք շրջանում՝ Գուրիայում, Կախեթիում և Սամցխե Ջավախքում քովիդ 19-ով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել»,- մասնավորապես նշված է հոդվածում:

«Ռեզոնանս» թերթը զրուցել է բժիշկ-վարակաբան Մայա Բուծաշվիլիի հետ, ով նշում է.

«Կորոնավիրուսը կհաստատվի Վրաստանի բոլոր շրջաններում: Հնարավոր է այս շրջաններում ևս կա վարակի դեպք, սակայն դեռ չի բացահայտվել»:

Կախեթիում, Սամցխե Ջավախքում և Գուրիայում մինչև այս պահի դրությամբ իրավիճակը կայուն է և կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել: Համապատասխանաբար, այս շրջանները «կանաչ գոտի» են շարունակում մնալ: Գրում է թերթը:

Մեծ մանչ ես, էդ հեքիաթներին մի հավատա. Նինոծմինդան ու կորոնավիրուսը

Խոպանն ու ջավախահայերը. կորոնավիրուսի տնտեսական վնասը Ջավախքին