«Սարփիի» սահմանային անցակետում մեկ անձ է ձերբակալվել

«Սարփիի» սահմանային անցակետի տարածքում՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, նաև Վրաստան ներմուծման մեղադրանքով, ձերբակալվել է 1974 թվականին ծնված Գ.Շ.-ն։

Որպես ապացույց առգրավվել են «Սուբոքսոնի» դեղահաբեր, որոնք մեղադրյալը պահել էր հատուկ թաքստոցում։

«Ներքին գործերի նախարարության Աբխազիայի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցներն առանձնապես խոշոր չափի թմրանյութերի ապօրինի ձեռքբերման, պահպանման և Վրաստան ներմուծման մեղադրանքով ձերբակալել են 1974 թվականին ծնված Գ.Շ.-ին։

«Սարփիի» սահմանային անցակետում մեղադրյալի վարած տրանսպորտային միջոցի մանրամասն զննման ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են «Սուբոքսոնի» դեղահաբեր, որոնք մեղադրյալը պահել էր հատուկ թաքստոցում։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», — ասված է հաղորդագրության մեջ։