Երեկվա օրը համառոտ. հունիսի 13

Վրաստանի քաղաքացիները որոշ եվրոպական երկրներ այցելելու համար ստիպված չեն ներկայացնել կորոնավիրուսի թեստ կամ պատվաստման վկայական, իսկ որոշ երկրներում դեռևս գործում են կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ, ավելին՝ այստեղ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին չորս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է 2,7 անգամ։

Geostat-ի տվյալների համաձայն՝ մայիսին Վրաստանը ռեկորդային քանակությամբ ապրանքներ է արտահանել։

Վարչապետ Իրակլի Ղարիբալվիլին ասել է` «եթե ԵՄ անդամ թեկնածուի կարգավիճակը որոշվում է պատերազմով, ապա Վրաստանը պատերազմ չի ուզում»։

Ղարիբաշվիլիի խոսքով՝ «Բորջոմի» ընկերության բաժնետոմսերը փոխանցվել են պետությանը։

Ըստ վարչապետի՝ Եվրախորհրդարանի աջակցությամբ և հինգ խմբերի նախաձեռնությամբ Վրաստանի վերաբերյալ բանաձևը «հակավրացական» է և «հակապետական»։

Վրաստանի ընդդիմադիր «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսանցությունը սկսել է 100-ժամյա «Միասին դեպի Եվրոպա» շրջագայությունը, որի ընթացքում կհանդիպեն Վրաստանի բոլոր խոշոր քաղաքների և շրջանների բնակչությանը։

Ըստ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ ԵՄ-ին անդամակցելու կարգավիճակը Վրաստանին ավելի շատ է պատկանում, քան Ուկրաինային ու Մոլդովային։

Եվ վերջում՝ հունիսի 13-ի դրությամբ վրացական լարին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,65 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2,9687 լարի։