Վրաստանի կրոնական հարցերի գործակալությունը շնորհավորում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները

Վրաստանի Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցու թեմին և նրա ծխականներին Սուրբ Հռիփսիմյանց և Սուրբ Գայանյանց կույսերին նվիրված տոնի առթիվ։

«Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հայ Սրբերի՝ Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց հիշատակության օրը։
Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու թեմին և նրա ծխականներին տոնի առթիվ և մաղթում խաղաղություն և բարօրություն», — նշված է գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: