Մզիուրի այգում Բեգի գետաձիու արձանն է կանգնեցվել

Թբիլիսիի Մզիուրի զբոսայգում 2015 թվականի հունիսի 13-ի աղետից 7 տարի անց կանգնեցվել է Բեգի գիտաձիու արձանը։

Արձանի բացմանը ներկա է եղել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Ցանկանում եմ, որ այգին միշտ մարդաշատ լինի, ուրախություն, երջանկություն, հաջողություն և ամենալավն այս արձանի շուրջը լինի»,- բացման ժամանակ ասել է Կալաձեն։

Նշենք, որ 2015 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը հորդառատ անձրևից հեղեղված Վերե գետը խլեց 23 մարդու կյանք, ավիրվեցին բնակելի տներ, Թբիլիսիի կենդանաբանական այգին, հերոսների հրապարակի ավտոճանապարհները, Մզիուրի այգու մեծ մասը:

Կարդացեք նաև՝

Թբիլիսիի ջրհեղեղից 7 տարի է անցել