Երեկվա օրը համառոտ. մայիսի 31

Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծված «Սպորտը ավագ սերնդի համար» ծրագրի մասշտաբները մեծանում են։ Թբիլիսիի 60 տարեկանից բարձր բնակիչների համար նախատեսված «Սպորտը ավագ սերնդի համար» ծրագրին ավելացվել են մասնավոր մարզային օբյեկտներ՝ «Արենա»-ն և «Օլիմպիական»-ը։

Հյուսիսային Օսիայում ջրհեղեղի հետևանքով ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետ եկող մայրուղին ռուսական կողմում հեղեղվել է։ 

Վրաստանի Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ 2023 թվականի մայիսի 30-ին ձերբակալվել է ՆԳՆ սահմանային ոստիկանության աշխատակիցը՝ զբոսաշրջիկների նկատմամբ բռնություն կիրառելու և զենք գործադրելու մեղադրանքով։

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին մասնագիտական ​​օրվա կապակցությամբ շնորհավորել է գերատեսչության աշխատակիցներին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանն ասել է, որ այսօր Վրաստանն ունի բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված ոստիկաններ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում տարեկան հաշվետվությամբ հանդես կգա հունիսի 30-ին։

Եվրահանձնաժողովը խորհրդակցություններ է սկսել Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի հետ՝ առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմը կատարելագործելու համար։ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` որոշման պատճառը միգրացիոն և անվտանգության խնդիրներն են։

Վրաստանյան շուրջ 20 հասարակական կազմակերպություններ դատապարտել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մայիսի 30-ին Բրատիսլավայի Գլոբալ անվտանգության (GLOBSEC) ֆորումում արած հայտարարությունը, որում վերջինս կրկնել է Կրեմլի դիրքորոշումը՝ Ուկրաինա Ռուսաստանի անարդարացի ներխուժման պատճառ համարելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ցանկությունը։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական գնահատմամբ՝ 2023 թվականի ապրիլին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ տնտեսության աճի տեմպը կազմել է 7,5 տոկոս։