School Fair. դպրոցների ցուցահանդես Թբիլիսիում

Դեկտեմբերի 7-8-ը Թբիլիսիի ExpoGeorgia ցուցահանդեսային կենտրոնում տեղի կունենա վրացական դպրոցների առաջին ցուցահանդես-տոնավաճառը:

Միջոցառմանը երկրի տարբեր կրթօջախների սաները, ինչպես նաև նրանց ծնողները հնարավորություն կունենան ծանոթանալ վրացական կրթական շուկայի հնարավորություններին, առկա կրթական բազմազան ծրագրերին: Ներկաները առաջին աղբյուրից տեղեկություն կստանան տարբեր դպրոցներում գործող բաժինների, թեմատիկ դասընթացների մասին:

School Fair-ի շնորհիվ ծնողները կկարողանան վրաստանյան, արտասահմանյան ամառային և լեռնադահուկային դպրոցներում, օտարալեզու ուսուցման կենտրոններում ծրագրել երեխաների արձակուրդը:

Ցուցահանդեսը բաց կլինի դեկտեմբերի 7-ին և 8-ին` ժամը 11:00-ից մինչև 18:00-ն: Լրացուցիչ տեղեկատվություն դպրոցների ցուցահանդեսի մասին կարելի է գտնել իրադարձության մասին ֆեյսբուքյան էջում:

School Fair-ի նպատակն է միջնակարգ կրթության ոլորտում ստեղծել միջազգային հարթակ, որի միջոցով յուրաքանչյուրը կարող է տեղեկատվություն ստանալ երկրի պետական, մասնավոր, ամառային և արվեստի դպրոցների մասին: Կազմակերպիչները հույս են հայտնում, որ ցուցահանդեսը կօգնի դպրոցականներին և նրանց ծնողներին ճիշտ ընտրություն կատարել և կազմակերպել ուսումնական գործընթացը՝ ստանալու որակյալ կրթություն: