Վրաստանը 12 տոկոսով ավելացրել է գինու արտահանումը

Գինու ազգային գործակալությունը հրապարակել է 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանից աշխարհի 53 երկիր գինու արտահանման մասին տվյալները:

Ընթացիկ տարվա տասը ամիսներին աշխարհի շուրջ 53 երկիր է արտահանվել 68,3 մլն շիշ գինի, որը 12%-ով գերազանցում է 2017-ի նույն ժամանակահատվածի տվյալները:

Գործակալության փոխանցմամբ, արտահանվել է 162 մլն դոլար արժողության գինի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 20%-ով ավելի է:

Վրացական գինու արտահանումը ավելացել է Ճապոնիա՝ 50% (199997 շիշ), Լեհաստան՝ 30% (2788029), Մեծ Բրիտանիա՝ 50% (103724) և ԱՄՆ՝ 1% (399054):

Եվրոպական և ամերիկյան ուղղություններով՝ Ռումինիա՝ 77% (99774 շիշ), Չեխիա՝ 70% (33450), Նիդեռլանդներ՝ 39% (63951), Ֆրանսիա՝ 15% (113297), Էստոնիա՝ 12% (464792), Լատվիա՝ 12% (1427836), Լիտվա՝ 7% (366552), Գերմանիա՝ 3% (378954):

Պահպանվում են նաև ավանդական շուկաները՝ Թուրքմենստան՝ 102% (135 294 շիշ), Մոնղոլիա՝ 44% (162390), Ղրղըզստան՝ 37% (179610), Ուկրաինա՝ 34% (8346700), Ղազախստան՝ 16% (3112202), Ռուսաստան՝ 10% (42344328), Բելառուս՝ 3% (1353042):

Արտահանող երկրների առաջին հինգ երկրներն են՝ Ռուսաստանը (42 344 328), Ուկրաինան (8346700), Չինաստանը (5410667), Ղազախստանը (3112202) և Լեհաստանը (2788029):

«Գինու, ճաճայի (վրացական օղի), կոնյակի և տարբեր տեսակի սպիրտների արտահանումից ստացված ընդհանուր եկամուտը հասել է 252,1 մլն դոլարի, ինչը 13%-ով գերազանցում է անցյալ տարվա հունվար-հոկտեմբերի ցուցանիշը», — ասված է գործակալության տարածած հաղորդագրությունում: