Սահմանադրական դատարանը հրաժարվել է քննարկել Թեթրիծկարոյի դատավոր Վլադիմիր Խուճուայի դիմումը։
Դատավոր Վլադիմիր Խուճուան կարծում է, որ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենքները հակասահմանադրական են։ Նա հղում է կատարել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ հոդվածի (մանր խուլիգանություն) 4-րդ մասին և 173-րդ հոդվածի (ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը) 4-րդ մասին։
Վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ հոդվածով և 173-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների առաջին անգամ կատարման համար նշանակված տուգանքի չվճարման փաստը (անկախ չվճարման պատճառներից) ավտոմատ կերպով ստեղծում է վարչական կալանքի պարտադիր հիմք իրավախախտումների կրկնակի կատարման դեպքում։
Դատավոր Վլադիմիր Խուճուայի պնդմամբ՝ վերոնշյալ կարգավորումը հակասում է անհամաչափ պատժի արգելման սահմանադրական պահանջին, հավասարության սկզբունքին և մարդու ֆիզիկական ազատության պաշտպանությանը։
Սահմանադրական դատարանի գնահատմամբ` Վլադիմիր Խուճուան սխալ է ընկալել դատավորի դերը Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու առումով, նաև` Սահմանադրական դատարանի օրենսդրությամբ սահմանված իրավասության շրջանակը։
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ սահմանադրական դիմումի մեխանիզմը կարող է օգտագործվել միայն այն նորմերի նկատմամբ, որոնք գործը քննող դատարանը պետք է կիրառի ընթացիկ դատական վարույթի շրջանակներում: Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ նման նորմերի վիճարկումը սահմանադրական դիմումի միջոցով, որը չի կարող լինել հարուցված դատական վարույթում կիրառելի օրենք, անհիմն կերպով կհանգեցնի գործի քննության կասեցմանը, ինչը կհակասի արդարադատության արագ իրականացման սահմանադրական սկզբունքին և անհատների իրավունքների ու պարտականությունների ժամանակին որոշման շահագրգռվածությանը: