Հասարակական տրանսպորտում կանգառների հայտարարման համակարգ կներդրվի

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Թբիլիսիում ավտոբուսներում և միկրոավտոբուսներում կանգառների մասին հայտարարման համակարգի ներդրման ուղղությամբ։

«Մենք արդեն սկսել ենք աշխատել դրա վրա։ Ուզում եմ ևս մեկ անգամ հանձնարարել համապատասխան ծառայությանը՝ հնարավորինս արագացնել ձայնային համակարգերի ներդրման գործընթացը, ինչը շատ կարևոր է», — ասել է Կալաձեն։

Քաղաքապետը խոսել է նաև ճանապարհի վրա հետիոտների հատման ժամանակ ձայնային ազդանշանի ակտիվացման մասին.

«Տեղեկություն ունեմ, որ լուսացույցի ձայնը տեղի բնակչության մոտ դժգոհություն է առաջացնում։ Ուզում եմ բոլորը հասկանան, որ հաշմանդամություն ունեցող անձիք մեր հասարակության մասն են։ Նրանք ազատ և ապահով տեղաշարժվելու իրավունք ունեն»:

Կալաձեի խոսքով, վերջին ժամանակահատվածում վնասվել է թույլ տեսողությամբ կամ կույր մարդկանց համար նախատեսված 18 հատուկ սարք, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 2 500 լարի։