Վրաստանում կենսաթոշակային վարկերի առավելագույն շեմը կկազմի 26 տոկոս

Վրաստանում 2023 թվականի հունվարի մեկից «Լիբերթի բանկում» կենսաթոշակային վարկերի առավելագույն շեմ կսահմանվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլին։

Էլիսաշվիլիի խոսքով՝ հունվարի 1-ից կսահմանվի կենսաթոշակային վարկի վերին շեմ, որը կկազմի առավելագույնը 26 տոկոս։

Նշենք, որ որոշումը կայացվել է միջգերատեսչական հանձնաժողովի որոշման հիման վրա։ Հիշեցնենք, որ վարչապետի հրամանով ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն էր ուսումնասիրել կենսաթոշակային համակարգը, հայտնաբերել և լուծել առկա խնդիրները։