Հունվարի 3-ից 6-ը ոչ աշխատանքային օրեր են սահմանվում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ 2023 թվականի հունվարի 3-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքով սահմանված վարչական մարմիններում աշխատողների համար արձակուրդ է սահմանվել:

Վարչապետն արդեն ստորագրել է համապատասխան որոշումը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։

Նշվում է, որ որոշումը չի տարածվում Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության ենթակա անձանց առջև կատարվող ֆինանսական պարտավորությունների վրա, ինչպես նաև որոշումը չի տարածվում «Պետական ​​գնումների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված պետական ​​գնումների հետ կապված գործունեության վրա։

Օրացույցի համաձայն՝ պետական հատվածում աշխատանքները կվերսկսվեն հունվարի 9-ից: