«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մեկնել է Մոնտենեգրոյի Բուդվա քաղաք։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, ըստ որի` Պապուաշվիլին կմասնակցի Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի (PAM) անդամ և գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովին:
Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված են Շալվա Պապուաշվիլիի ելույթը և երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների խորհրդարանների նախագահների հետ: