Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Այս տեղեկությունը տարածել է խորհրդարանի լրատվական ծառայությունը։

«Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Չինաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Նինո Ծիլոսանին, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Սոզար Սուբարին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և Գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Գելա Սամխարաուլին:

Վերջին 20 տարվա ընթացքում սա Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Չինաստան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իշխանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պապուաշվիլիին և վրացական պատվիրակությանը Չինաստան է հրավիրել Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարանի) նախագահը: