Շփման գծում Վրաստանի 327 քաղաքացի է ձերբակալել

2017-2019 թվականներին ռուսական ուժերը Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի և Աբխազիայի հետ սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով Վրաստանի 327 քաղաքացու են ձերբակալել: Տեղեկությունն Interpressnews-ը ստացել է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից:

Վերջին երեք տարվա ընթացքում Վրաստանից անջատված Ցխինվալիի հետ շփման գիծը հատելու մեղադրանքով ձերբակալվել է 242, Աբխազիայինը հատելու համար՝ 85 մարդ:

Պետական անվտանգության ծառայության համաձայն, սահմանը հատելու մեղադրանքով ձերբակալված քաղաքացիներն ազատ արձակվելու համար տուգանք են վճարում: