Շրջաններում նոր հրշեջ կայաններ են կառուցվելու. ՆԳ նախարար

Շրջաններում արտակարգ իրավիճակների կառավարման 9 հրշեջ կայաններ կկառուցվեն: Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան խորհրդարանում ելույթ ունենալու ժամանակ հայտարարել է, որ գործընթացը արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատանքի արդյունավետությունը կբարձրացնի:

«Արտակարգ իրավիճակների կառավարման մի մասը ՆԳՆ-ին է վերադարձվել այս տարի: Մի քանի քաղաքում արդեն իսկ իրականացվում է հրշեջ կայանների շինարարությունը՝ Զուգդիդիում, Անակլիայում և այլն: 9 կայան է կառուցվելու և թարմացվելու է ավտոպարկը, որպեսզի հրշեջները հնարավորություն ունենան լիարժեք և արդյունավետ ծառայեն մեր քաղաքացիներին»,- հայտարարել է Գախարիան: