Շուլավերի-Շահումյանի-Սիոնի-Ծերաքվի ճանապարհաշինությունը շարունակվում է

Մառնեուլիի մունիցիպալիտետի Շուլավերի-Շահումյանի-Սիոնի-Ծերաքվի ճանապարհի 6 կմ-անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ավտոճանապարհների դեպարտամենտը:

Նախագիծը նախատեսում է ճանապարհի տեխնիկական պարամետրերի բարելավում, մասնավորապես՝ ճանապարհի վերականգնում, փոսերի և առկա արհեստական ​​կառույցների նորոգում և նորերի տեղադրում։ Տեղական ճանապարհների, համայնքային բակերի մուտքերի և կանգառների հետ կապերի կազմակերպում, ինչպես նաև երթևեկելի հատվածի գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում:

Վերականգնման ծրագիրը ֆինանսավորվում է պետական ​​բյուջեից, որի արժեքը կազմում է 3 մլն 143 հազար 970 լարի (մոտ 1 մլն 047 հազար 990 դոլար):

Կարդացեք նաև՝

Շահումյանը վերանվանվում է. տեղացիների կարծիքները կիսվել են