Սոցիալապես անապահով երեխաներն ամսական 200 լարի կստանան

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2023 թվականի հուլիսից սոցիալապես անապահով երեխաներին ամսական կտրամադրվի 200 լարի՝ 150 լարիի փոխարեն։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարությունը:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ ծրագրի համար ընթացիկ տարվա բյուջեին կավելացվի 70 մլն լարի։ Սոցիալապես անապահով երեխաներին ամսական 200 լարի աջակցության վճարման համար, ընդհանուր առմամբ, կհատկացվի մինչև կես միլիարդ լարի։

Կառավարության փոխանցմամբ՝ այս փոփոխությունը կվերաբերի մինչև 233 հազար երեխայի: