Սպանություն Թբիլիսիում. երկու երիտասարդ է մահացել

Թբիլիսիի Օրթաճալա թաղամասում ուշ գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով երկու երիտասարդ է մահացել: Վերջիններս մահացել են սառը զենքի հարվածներից: Միջադեպի հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է:

Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն: