Ստաժավորում՝ «1+4» ծրագրի ուսանողների համար

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի հետ համատեղ հայտարարում է ստաժավորման ծրագիր վրաց լեզվի կրթական ծրագրի («1+4») ուսանողների համար։

Ծրագրի նպատակը Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին հանրային աշխատանքի առանձնահատկություններին ծանոթացնելն է։

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մրցութային հիմունքներով մասնակցել ստաժավորման ծրագրին։ Ծրագրի շրջանակներում ընտրված ուսանողները 1-ից 6 ամիս ստաժավորում կանցնեն պետական, տեղական ինքնակառավարման կամ հանրային իրավաբանական մարմիններում։

Ծրագրին մասնակցելու համար ուսանողը կարող է լրացնել հայտադիմումը մինչև ապրիլի 11-ը։