Ստրասբուրգի դատարանը գրանցել է «Վրացական ապագայի ակադեմիա»-ի հայցը

Ըստ «Վրացական ապագայի ակադեմիա»-ի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգի դատարան) գրանցել է իրենց հայցը «Վրացական երազանք»-ի  բռնաճնշող օրենքների դեմ։ Խոսքը 2024-2025 թվականներին ընդունված օրենքների մասին է, որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության դեմ. դրանց թվում է նաև FARA-ն։

Ըստ «Վրացական ապագայի ակադեմիա»-ի, իրենք բողոքարկել են այդ օրենքների հիման վրա կազմակերպության դեմ ձեռնարկված բռնաճնշող գործողությունները. օրինակ՝ Հակակոռուպցիոն բյուրոյի նախաձեռնած մոնիթորինգը։

«2024-2025 թվականներին ընդունված ռուսական բռնաճնշող օրենքներն անհամատեղելի են ժողովրդավարական սկզբունքների հետ, քանի որ դրանց նպատակն է ոչնչացնել վրացական ոչ կառավարական կազմակերպությունները։ Դրանք հակասում են Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին, ինչպիսիք են միավորման և խոսքի ազատությունը, անձնական կյանքի հարգման իրավունքը և խտրականության արգելքը։

«Վրացական ապագայի ակադեմիա»-ն շարունակում է իր իրավական պայքարը և կօգտագործի բոլոր հասանելի միջոցները՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, Վրաստանում ավտորիտարիզմի ամրապնդման դեմ պայքարում», — նշել է կազմակերպությունը։