Սուրբ կրակը Երուսաղեմից հատուկ չվերթով Վրաստան կբերվի Զատկի գիշերը

Սուրբ կրակը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճար կբերվի  Զատկի գիշերը՝ ժամը 23: 00-ից հետո:

Չնայած կորոնավիրուսով պայմանավորված՝ դադարեցվել է ավիահաղորդակցությունն Իսրայելի հետ, բայց «Georgian Airways» ավիափոխադրողը Թել Ավիվից հատուկ չվերթ կկատարի ապրիլի 18-ի երեկոյան: Հայտնի է, որ Իսրայել է մեկնում երկու հոգևորական: Սուրբ կրակը նրանց կփոխանցեն Վրաստանի դեսպանության ներկայացուցիչները օդանավակայանում՝ ինքնաթիռում, քանի որ հոգևորականներին արգելված է դուրս գալ ինքնաթիռից: Ըստ ծրագրի՝ 23:15-ին ինքանթիռը վայէջք կկատարի Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, որտեղից հոգևորականները միանգամից Սամեբայի տաճար կգնան: Նույն ինքնաթիռով Վրաստան կտեղափոխվի նաև Իսրայելում գտնվող Վրաստանի քաղաքացիների մի մասը: Տոմսերը վաճառքում կլինեն չվերթից 2 օր առաջ, արժեքը՝ 199 եվրո է:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իսրայելի իշխանությունները ուղղափառ համայնքների առաջնորդների հետ Սուրբ Կրակի դուրս բերման արարողության հատուկ ծրագիր են մշակել: Ապրիլի 18-ին Սուրբ Հարության տաճար կկարողանա մտնել 10 հոգևորական, իսկ օտարերկրյա հյուրերը կրակը կստանան Բեն Գուրիոն օդանավակայանում, առանց ինքնաթիռներից իջնելու ու միանգամից իրենց երկրներ կտեղափոխեն: