Տաքսիի փոխարեն` շմաքսի. Գիրչին շարունակում է պայքարել կարգավորումների դեմ

«Գիրչի» կուսակցության անդամները հիմնադրել են «Շմաքս» կազմակերպություն, այսպիսով բոյկոտելով տաքսիների վերաբերյալ ընդունված կարգավորումները, ըստ որի, Թբիլիսիում բոլոր տաքսիները պետք է լինեն սպիտակ գույնի:

Կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի խոսքով իրենք գործի կընդունեն Թբիլիսիի քաղաքապետարանի վերոնշյալ որոշման պատճառով անգործ մնացած վարորդներին: «Շմաքսը» վարձելու է ուսուցիչների, որոնք Թբիլիսիում, սեփական մեքենաներով կտեղաշարժվեն և ուղևորների հետ կխոսեն ազատությունից և ազատության բարության մասին, ինչպես նաև կցուցադրեն կուսակցության կողմից տրամադրված վիդեո/աուդիո նյութեր:

«Այսօր մենք հավաքվել են խորհրդանշական վայրում` Ծիծամուրում, որտեղ մոտ մեկ դար առաջ սպանել են Իլիա Ճավճավաձեին և նրա հետ միասին սպանել ողջամտությունը: Դրանից հետո Վրաստանում ողջամտության լուրջ խնդիր ունենք»,- հայտարարել է Ջափարիձեն: