Տարեցները հնարավոր է՝ մինչև տարեվերջ մեկուսացման մեջ մնան. Եվրահանձնաժողովի ղեկավար

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար տարեցները գուցե ստիպված լինեն մինչև տարեվերջ մեկուսացման մեջ լինել՝ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Այս մասին հաղորդել է  Postimees-ը:

«Եթե պատվաստանյութ չունենանք, պետք է տարեցների հետ շփումները սահմանափակենք այնքան, որքան հնարավոր է: Գիտեմ, որ դա դժվար է, բայց կյանքի ու մահվան հարց է, ու մենք պետք է կարգապահ ու համբերատար մնանք: Երեխաներն ու երիտասարդներն ավելի շուտ կստանան տեղաշարժվելու ազատություն, քան տարեցներն ու նրանք, ովքեր խրոնիկ հիվանդություններ ունեն», -Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Նա հույս է հայտնել, որ եվրոպական լաբորատորիաներից որևէ մեկը տարեվերջին  կկարողանա պատվաստանյութ ստանալ: