Taxi Թբիլիսի. նոր, վառ գույներով նշանները մայրաքաղաքի փողոցներում

2019 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկեց տաքսիների բարեփոխման երկրորդ փուլը։ Ըստ քաղաքապետարանի որոշման՝ Թբիլիսիում բոլոր տաքսիները սպիտակ գույնի պետք է լինեն։

«Սպիտակ տաքսիների» հետ մեկտեղ Թբիլիսիում թանկացել է նաև տաքսու սակագինը, որն էլ որոշակի բողոքի ալիք է բարձրացրել:

Անդրադառնալով բողոքներին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նշել է, որ գների բարձրացումը նոր գործընթացի հետևանքն է, «հետագայում շուկան ամեն ինչ կկարգավորի»:

Ստորև ներկայացնում ենք տաքսիների նոր նշանները, որոնք տրվում են քաղաքապետարանի կողմից՝ անվճար:

Մայրաքաղաքի տրանսպորտային բարեփոխումների համաձայն՝ տաքսիները բոլորը հետզհետե պետք է համապատասղանեն A դասի.

A դասի տաքսիի ստանդարտ տվյալներն են.

  • Սպիտակ գույնը
  • Տեխնիկական զննումը
  • Ձախ ղեկը
  • Հինգ դուռ
  • «TAXI Թբիլիսի» գրառումով նշանը

Վերոնշյալ տաքսիների վարորդներն ունեն որոշակի արտոնություններ: Մասնավորապես՝

  • Անվճար կանգառների օգտագործում
  • Գովազդի տեղադրում, որով հավելյալ գումար կվաստակեն
  • Կտրվի մեքենայի ներկելու անվճար վաուչեր
  • Կտրվի ավտոսրահի քիմմաքրման անվճար վաուչեր: