Tbilisi open air 2016-ի սկիզբը հուլիսի 29-ին է

Հուլիսի 29-ին Թբիլիսիի Լիսի լճի մերձակայքում գտնվող նորաստեղծ ձիավարժարանի տարածքում կմեկնարկի Tbilisi open air 2016 եռօրյա փառատոնը:

Այն կրում է «Ազատության և երաժշտության երեք օր» խորագիրը:
Միջոցառման երեք օրերի ընթացքում չորս բեմահարթակներից կներկայանա  ավելի քան 60 երաժիշտ` 15 երկրից:
13664334_10210687533893378_330738675_nՄասնակիցների թվում է նաև հայկական « Lelocity» խումբը, որը  հիմնականում ներկայանում է այլընտրանքային ռոք ժանրի կատարումներով: « Lelocity» խումբը հանդես կգա փառատոնի երկրորդ օրը` հուլիսի 30 ին:
13872501_10210687533613371_563024688_nՓառատոնի մեկ օրվա տոմսի արժեքը կազմում է 50, եռօրյա փաթեթի գինը` 120 լարի: Տոմսերը հնարավոր է գնել սպորտի պալատի մոտ գնտվող «Tbilisi open air»-ի տոմսարկղերում, TBC PAY IMG_9814-copysssտերմինալների միջոցով, ինչպես նաև առցանց տարածքում` www.tbilisiopenair.ge/ge հասցեով:
Միջոցառման օրերին ևս կշարունակվի տոմսերի վաճառքը` օնլայն, ինչպես նաև փառատոնի տարածքում:

Թողնել պատասխան