Բաթումի քաղաքային դատարանի դատավոր Մարիանա Ֆոմաևան ակտիվիստ Թամար Կուրատիշվիլիին տուգանեց 2000 լարիի չափով` Մզիա Ամաղլոբելիի պատկերով ձևանմուշի (գրություն/նկար պատի վրա) համար։
Թամար Կուրատիշվիլին դատարան է ներկայացել մենակ՝ առանց փաստաբանի, և ասել, որ իսկապես պատկերի հեղինակն ինքն է և գործել է խոսքի ազատության շրջանակներում։
Հիշեցնենք. օգոստոսի 6-ի երեկոյան` այն օրը, երբ դատավոր Նինո Սախելաշվիլին Մզիա Ամաղլոբելիին դատապարտեց 2 տարվա ազատազրկման Բաթումի ոստիկանապետին ապտակելու համար, Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի մուտքի դարպասին հայտնվեց Մզիա Ամաղլոբելիի պատկերով ձևանմուշ՝ «Ապտակ ռեժիմին»։