Գախարիան քաղաքացիներին կոչ է անում դիմակներ կրել նաև բաց տարածքներում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան քաղաքացիներին կոչ է անում դիմակներ կրել նաև բաց տարածքներում:

Գիորգի Գախարիան  դիմել է նաև հանրային գերատեսչություններին և մասնավոր ընկերություններին՝ հորդորելով հնարավորության դեպքում անցնցել հեռավար աշխատանքի:

Ցավոք սրտի աշխարհում համաճարակը բռնկվելուց ութ ամիս անց էլ ոչ ոք չի հայտնաբերել վարակի դեմ պայքարի  ավելի արդյունավետ միջոց, քան դիմակը, հեռավորության պահպանումը և ձեռքերի ախտահանումը: Սրանք ամենաարդյունավետ միջոցներն են, որոնցով կարող ենք պաշտպանել մեզ և մեր մտերիմներին: Ինչպես գիտեք՝ դիմակ կրելը երկրում պարտադիր է փակ տարածքներում, և այժմ վարակաբանների  խորհուրդն է դիմակ կրել նաև բաց տարածքներում,- հայտարարել է Գախարիան:

Հիշեցնենք՝ այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի աննախադեպ՝ 919  նոր դեպք: