Սա անհրաժեշտ է, և մենք կողմ ենք այս ձևաչափին․ Վրաստանում ԵՄ դեսպան

«Կարծում ենք՝ ժամանակն է, որ կողմերը քիչ խոսեն իրար մասին, այլ սկսեն խոսել իրար հետ»։

Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ-ի դեսպան Կարլ Հարցելը՝ մեկնաբանելով ընդդիմություն-իշխանություն կայանալիք հանդիպումը։ Դիվանագետն ասել է, որ շատ երջանիկ է այդ հանդիպման կապակցությամբ։ «Մեր կարծիքով՝ սա անհրաժեշտ էր, ու մենք կողմ ենք այս ձևաչափին։ Մենք հստակեցնում ենք դետալները, սակայն ինչպես հայտնի է, օրակարգում այսպես կոչված գերմանական մոդելի քննարկումն է։ Հավանաբար, ընդհանուր առմամբ՝ քաղաքական իրադրության՝ ավելի լայն քննարկում կլինի։ Բանակցություններին կմիանա նաև միջազգային հանրությունը։ Մենք արդեն բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը՝ կապված փողոցային բողոքի հետ։ Մենք լիովին աջակցում ենք ցուցարարների՝ ազատ արտահայտման իրավունքը՝ օրենքի սահմաններում», — ասել է դեսպանը։