Թբիլիսիում վաղը ժամը 22:00-ից կսահմանափակվի ռեստորանների և ժամանցի կենտրոնների աշխատանքը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ ընդունվել է որոշում վաղվանից՝ հոկտեմբերի 16-ից, մայրքաղաքաք Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում սահմանափակել ռեստորանների և բոլոր ժամանցի վայրերի աշխատանքը ժամը 22:00-ից: Վարչապետի խոսքով՝ սա հնարավորություն կտա դանդաղեցնել վարակի տարածման արագությունը: 

Ինչպես երևում է, առաջիկա օրերին մեր օրական դեպքերի քանակը կանցնի 1000-ի շեմը, և միակ ելքը մասնակի սահմանափակումներն են,- հայտարարել է Գախարիան:

Գախարիան նշել է նաև, որ բոլորն ունեն իրենց բաժին պատասխանատվությունը, և այդ պատասխանատվությունը տարածվում է կառավարության, իշխանության, մասնավոր և պետական կազմակերպությունների վրա: