Վրաստանում վերջին մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 1058 դեպք

Հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1058 նոր դեպք, մահացել է 2 մարդ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։

Վերջին մեկ շաբաթում ապաքինվել է 646 մարդ։

Ընդհանուր հաշվով՝ Վրաստանում իրականցվել է 63 404 կորոնավիրուսի թեստավորում, այդ թվում՝ 57 457-ը հակագենի, իսկ 5 847-ը PCR: