Թուրքիայից կարտոֆիլ ներմուծելու արգելքը ժամանակավոր է․ գյուղնախարար

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի տեղեկատվությամբ, Թուրքիայից կարտոֆիլի ներկրման արգելքը ժամանակավոր է:
«Առաջին հերթին, սա սանիտարական միջոցառում է, որը համապատասխանում է բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիային ու Վրաստանի օրենսդրությանը: Սա կապված է սեզոնի հետ: Երկիր չպետք է ներթափանցեն լուրջ հիվանդություններ, որոնք կարող են վնաս պատճառել: Սա արվում է ֆերմերներին պաշտպանելու համար: Սա չի սահմանափակում ներմուծումը, շուկան ազատ է: Բնակչությունը մտահոգվելու հիմք չունի»,- հայտարարել է Դավիթաշվիլին:

Թողնել պատասխան