Պուտինը Հարավային Օսիայում ստացել է ձայների 92.8 տոկոսը

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում Ռուսաստանի նախագահական ընտրություններին, ըստ նախնական տվյալների, ավելի քան 17 հազար մարդ է մասնակցել:
Առկա տեղեկատվությամբ, ձայների 92.8 տոկոսին արժանացել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայում Ռուսաստանի դեսպանությունում նշել են, որ 2012 թվականի ընտրությունների համեմատ՝ ակտիվությունը աճել է 20 տոկոսով:
Նշենք նաև, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 94.1 տոկոսը:

Թողնել պատասխան