Իրավապահները ձերբակալել են հանրահավաքի մի քանի մասնակիցների

Վրաստանի խորհրդարանի մոտ իրավապահները ձերբակալել են հանրահավաքի մի քանի մասնակիցների։

Տեղեկության համաձայն՝ հատուկ ջոկատայինները շարունակում են Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ ջրցանել խորհրդարանի հարակից փողոցներից։ Նրանք նաև արցունքաբեր գազ են օգտագործում։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի մոտ լարված իրավիճակ է: Տեղում մոբիլիզացվել են հատուկ ջոկատայինները, նրանց հետ է ոստիկանությունը, որը կենդանի պատ է կազմել:

Ներկաների խոսքով, հավանաբար, փորձում են ճանապարհ բացել պատգամավորներին խորհրդարանից դուրս բերելու համար։

Կարդացեք նաև՝

«Ո՛չ ռուսական օրենքին»․ ֆոտոշարք հանրահավաքից