Վարչապետը մեկնեց Մադրիդ՝ ՆԱՏՕ-ի գագթանաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Վրաստանի վարչապետին գագաթնաժողովին հրավիրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ղարիբաշվիլին Մադրիդ այցի շրջանակներում կունենա նաև բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։

Վարչապետ գլխավորած վրացական պատվիրակության կազմում են արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։