Թբիլիսի-Բեռլին թռիչքն առանց ուղևորների

Հունգարա-լեհական Wizz Air բյուջետային ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Վրաստանի Քութայիսի քաղաքի օդանավակայանից Բեռլին է թռել առանց ուղևորի։

Նշվում է՝ ձյան առատ տեղումների պատճառով առաջացած խնդիրներով պայմանավորված Թբիլիսիից Քութայիսի օդանավակայան մեկնող ավտոբուսն ուշացել է, որի պատճառով էլ ուղևորները չեն կարողացել նշված ժամին օդանավակայան ժամանել։

RadioTavisupleba-ն հղում կատարելով ոչ պաշտոնական աղբյուրներին, գրում է, որ Wizz Air-ի աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ուշացած ուղևորներին մուտք գործել օդանավակայան։

Wizz Air-ը դեռևս չի մեկնաբանել հարցը։

Հարկ է նշել, որ հետաձգվել է նաև Քութայիսիից Աթենք չվերթը. այս դեպքում ավիաընկերությունը հաշվի է առել օդերևութաբանական պայմանները։