Վարչապետը մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։

Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի բացմանը, ինչպես նաև թեմատիկ պանելային քննարկումներին։ Համաժողովի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին երկկողմ հանդիպումներ կունենա։

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։