Թբիլիսին ևս միացել է էկոլոգիական ակցիային

Այս օրերին աշխարհի ավելի քան 30 երկրներում շրջակա միջավայրի պահպանության հարցով ակցիաներ են անցկացվում։

Վրաստանը ևս միացել է համաշխարհային ակցիային։ Մայրաքաղաք Թբիլիսիում մի քանի ցույցեր են կազմակերպվել երիտասարդ ակտիվիստների կողմից։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ պաշտպանում է ակցիան․ «Ես որպես չորս երեխաների հայր, որ ապրում եմ այս քաղաքում, պաշտպանում եմ էկոլոգիական վիճակը բարելավելու պահանջով անցկացվող ակցիան։ Հենց այդ պատճառով մենք սկսել ենք հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագիրը, որը զգալիորեն լավացնելու շրջակա միջավայրի վիճակը»։